Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 9-ին Արագած գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Պողոս Ալեքսանյանը, ով տեղում մահացել էր: Տեղում մահացել էր նաև ուղևոր, Տարոնիկ գյուղի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Օզմանյանը:

Սեպտեմբերի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։

նկար

--00—ԼՄ