Թունավորում ստացած 3 երեխաները դուրս են գրվում. մանրամասներ Երևանում գրանցված դեպքից

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

հիվանդանոց

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը:

«3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. 7 հոգի, որոնցից 3-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոցներ:

--00--ԱԹ