Նոր Շեն և Հարավ գյուղի տղամարդիկ բարձրացել են դիրքեր, որ օգնեն դիրքապահներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Այս պահին կրակը դադարել է և իրավիճակը Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է: Խոսել եմ բնակիչների հետ, նրանց մոտ խուճապ չկա, զբաղված են իրենց առօրյա գործերով»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Երեկոյան ուշ ժամի կրակոցներ են հնչել նաև Արցախի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Շուշիից դեպի Կարմիր Շուկա թաղամաս: Գիշերը տեղեկություն ստացա, որ հարակից գյուղերի տղամարդիկ բարձրացել են դիրքեր, որ կարիք լինելու դեպքում օգնեն դիրքապահներին: Այդ դիրքերը գտնվում են Նոր Շեն և Հարավ գյուղերի մեջտեղում, Հարավը գտնվում է Ասկերանի շրջանում, Նոր Շենը՝ Մարտունու»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

--00--ԿԿ

Տեսանյութեր