Պուտին-Բայդեն հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Պուտին-Բայդեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկերոջ՝ Ջո բայդենի հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ: Այս մասին, ինչպես հայտնում է mk.ru-ն, ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումը` այս կամ այն ձևաչափով, իրական է: Այդ մասին մենք ձեզ կտեղեկացնենք իր ժամանակին», - ասել է նա:

Պեսկովի այս խոսքերից հետևում է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները կարող են հանդիպում ունենալ հեռավար` փակ հաղորդակցության ուղիների միջոցով:

--00--ԱԹ

Տեսանյութեր