Ռուսաստանը դադարեցրել է թուրքական մանդարինի ներկրումը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Մանդարին

Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցնում է թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։  

Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են գնացել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ, քանի որ մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ուշագրավ է, որ Ռուսաստանը այս քայլն արել է Ուկրաինայում թուրքական հարվածային ԱԹՍ-ների կիրառելուց հետո, որի մասին արդեն խոսել են ռուս փորձագետները: Նրանցից շատերը համարում են, որ սա պատահականություն չէ:

Այնուամենայնիվ, ըստ ռուս փորձագետների, եթե  Ռուսաստանի պատասխանը թուրքերին՝ մանդարինի ներմուծման վրա արգելք դնել էր, ապա այն համարժեք չէր: 

--00—ՄՀ