Կասկածելի ձայներ՝ «Սևան» ՔԿՀ-ի դիտաշտարակների միջնամասից․ տարածքից թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել են, որ երկու դիտաշտարակների միջնամասից լսվել են կասկածելի ձայներ։ Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երկու փաթեթ, ևս մեկը՝ փշալարից կախված։

Փաթեթներից մեկում առկա է եղել ընդհանուր 96․2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, համասեռ մանրացված, իսկ երկրորդ և երրորդ փաթեթներում՝ համապատասխանաբար, 22․9 և 20․2 գրամ քաշերով, յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

--00—ԼՄ