Բախվել «Hovo»-ն ու «Opel»-ը. վերջինի վարորդն ու ուղեւորները տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

․

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ահարոն Մ-ի վարած Hovo մակնիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Մելինա Ա-ն և 10-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

--00--ԱՀ