Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

432703190_375826625413446_4013710021737068272_n

Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը:

Փրկարարները մասնատել և տեղափոխել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

--00—ՅՄ