Սպանություն Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

սպանություն

Նոյեմբերի 15-ին,  սպանություն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

Աղբյուրի հաղորդմամբ՝  ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչ,  54-ամյա  Տիգրան Կ.-ն էր:  Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի  քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:   

--00—ՄՀ