Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին:

Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման:

Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին իր կատարած աշխատանքի համար:

--00--ԱՀ