Ռիո-2016-ի կազմկոմիտեի նախագահը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

ռիո

Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Կարլոս Արթուր Նուզմանը դատապարտվել է 30 տարի 11 ամսվա ազատազրկման: Այս մասին գրել է Մեդիամաքս գործակալությունը։ 

Դեռեւս 2017 թվականին Նուզմանը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Նա Միջազգային Օլիմպիական կոմիտեի կազմկոմիտեի անդամներին կաշառել ու գնել է 2016 թվականին Ռիոյում կայանալիք ամառային խաղերի իրավունքը:

Նուզմանը, որը եղել է Ռիո-2016-ի կազմկոմիտեի նախագահը, ճանաչվել է մեղավոր կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերը չվճարելու եւ հանցագործ մեխանիզմ ներդնելու մեջ: 79-ամյա Նուզմանին միանգամից չեն տեղափոխել բանտ, քանի որ նրա թիմը պետք է որոշումը բողոքարկի: Նրա հետ դատապարտվել են նաեւ Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը, շինարարական ընկերության ներկայացուցիչ-ղեկավարը եւ Ռիո-2016-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրենը:

--00—ՄՀ