Աբովյանում բախվել են Toyota Camry-ն և ոստիկանական Chevrolet-ը․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

․

Կոտայքի մարզում, նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել ենToyota Camry և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում և վնասվածքներ չունեն։

Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է ոստիկանական համարանիշներ, և այն հաշվառված է ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում։ Բախման հետևանքով էլ Chevrօlet-ն հարվածել է ճանապարհը կարգավորող ցուցանակին։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր