Կայացել է կուրսանտների ավարտական վկայագրերի հանձնման արարողություն

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

կուրսանտ

Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։

Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում մարտունակ կարող են լինել բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։ 

 --00—ՄՀ