ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24 News
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Կողմերը շեշտը դրել են տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հուսալի կարգավորման հարցերի։
--00--ԱՀ