Հրդեհ Ստեփանավան քաղաքում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

հրդեհ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասի պահեստում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է պահեստավորած անասնակեր (մոտ 6000 հակ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։17-ին։

--00--ԱԹ