Ձեռքներդ հեռո՛ւ ԵՊՀ-ից, ո՛չ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը․ թռուցիկներ՝ ԵՊՀ ռեկտորի թեկնածուի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում, որտեղ ուրբաթ առավոտից ընթանում են ռեկտորի փակ ընտրություններ, թռուցիկներ են տարածել ընդդեմ «մայր բուհի ՔՊ-ացման»։ 

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի պատմության մեջ առաջին անգամ մայր բուհում ընթանում են ոչ մրցակցային ընտրություններ, որտեղ միակ թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն է, ով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից ու նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո գրեթե երկու տարի պնդում էր, թե չի պատրաստվում ղեկավարել համալսարանը։ Սակայն հետագայում ԵՊՀ խորհուրդը «հատուկ» Հովհաննիսյանի համար փոխեց ռեկտորի համար հաստատված չափորոշիչները՝ հանելով պրոֆեսորի կոչում ունենալու պարտադիր բնույթը։

--00--ԿԿ