ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Օրերս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության վարչական շենքում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանը ոստիկանության հետ սերտ համագործակցելու, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած զգալի օգնության և աջակցության համար հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կողմից տրված պատվոգրերը։

Ե՛վ Վարդան Տողանյանը, և՛ Էդգար Արևշատյանը իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ դժվարին պահին հայրենակիցներին թիկունք լինելու համար՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը լավ օրինակ է ողջ հայության համար։ 

--00--ԱԹ