Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 36-ամյա աղջկա պայուսակը հափշտակողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

ոստիկաններ

Դեկտեմբերի 30-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանզ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհին անհայտ անձը հափշտակել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Աննա Շ-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։ 

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են հափշտակողի ինքնությունը, ով Չարենցավան քաղաքի Խորենացի փողոցում ոստիկանների կողմից հայտնաբերվում ու բերման է ենթարկվում ոստիկանության Չարենցավանի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Գ-ն է։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։

Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ