ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հունվարի 10-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելով՝ Նորատուս գյուղի մոտակայքում հայտնաբերվեց և, թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց նորատուսցի 40-ամյա մի տղամարդ։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
--00--ՍԳ