ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած միջադեպին:
«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձությունները ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայամններում պարզապես գոյություն չունի»,-գրել է Վանեցյանը:
Նշենք, որ ապրիլի 28-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմանում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, որի հետևանքով 2 մարդ մահացել էր, 2-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գավառի, 2-ն էլ՝ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով՝ Երևանի հիվանդանոցներ: Կան Զոհեր և վիրավորներ:
Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: