Արցախյան 44-օրյա պատերազմում երկու որդուն կորցրած ամուսնական զույգը երեխայի է սպասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

․

Արցախյան 44-օրյա պատերազմում երկու որդուն կորցրած ամուսնական զույգը երեխայի է սպասում՝ կնոջ մոտ 12 շաբաթական հղիություն է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:

«Հայրենիք պաշտպանելիս երկու եղբայր նույն օրն են զոհվել, նու՛յն օրը: Ի՞նչը կարող է զավակներին կորցրած ծնողներին ստիպել կյանք վերադառնալ, առավել եւս՝ ժպտալ նորից՝ միայն նոր կյանքը: Այսօր մեր հերոսական զույգի համար խորհրդատվություն ենք անցկացրել, եւ 12 շաբաթական հղիություն է հաստատվել: Փորձեք անտարբեր մնալ…»,- նշել է բժիշկը:

--00--ԱՀ