5 շրջան տալիս էինք, Լաչինն ու Քելբաջարը պահում էինք մինչև հանրաքվեի անցկացումը, սա էր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Խնդիր կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն էր։ Այն հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ-որ ցանկանում է, այնուհետև ասել այս՝ մնացած պայմաններով։ Այս մասին, բացառիկ հարցազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հենց դրա համար էր հանձնվում 5 շրջան և 2 շրջանը մնում էր։ Եթե հանրաքվեն չանցներ, այդ 2 շրջանը՝ Լաչինն ու Քարվաճառը մնում էին, ինչի մասին Ալիևը խոստովանել է նաև Քարվաճառում»,- նշեց երրորդ նախագահը։

Ըստ Սերժ սարգսյանի այդ դեպքում ադրբեջանցիները ընտրություն ունեին՝ կամ անցկացնել հանրաքվե՝ Արցախը թողնելով լեգիտիմ իր կազմից դուրս, կամ Լաչինն ու Քարվաճառը թողնել այնտեղ։ Եթե իրենց ձեռնտու էր, թող այդպես անեին։

«Խաղաղապահները կանգնած կլինեին, Հայկական բանակը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը կլինեին և այդ ժամանակ ռազմական գործողությունների վերսկսելը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար»,- հավելեց նախագահը։

--00--ԱՀ