Պուտինը վախենո՞ւմ է Կադիրովից․ Պեսկովը շփոթվել է լրագրողի հարցից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 3,  24 News

Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շփոթմունքով է արձագանքել լրագրողի հարցին, թե արդյոք վախենում է Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովից․ Պեսկովի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու երկրի ղեկավարը պետք է վախենա ռուսական շրջանի առաջնորդից:

«Ինչո՞ւ պետք է Պուտինը վախենա ռուսական շրջանի ղեկավարից: Չեմ հասկանում ձեր հարցը»,-  ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը լրագրողների հետ շփվելիս:

 «Դժվարանում եմ ձեր հարցը հասկանալու հարցում: Եվ ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ ձեզ տեղեկություն եմ հայտնել հանդիպման մասին»,- հավելել է Պեսկովը:

--00—ՄՀ