Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է չեչենական խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։

Նա ընդգծել է Կադիրովի ներդրումը Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի ղեկավարին՝ նոր կոչման համար։ 

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հաղորդել էր, որ  Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցում են Կադիրովների գերդաստանի բոլոր տղամարդիկ։

--00--ՍԳ