Ավելի քան 55 մլրդ դոլար. «Գազպրոմ»-ի եկամուտը 2021-ին կրկնապատկվել են

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

Գազպրոմ

«Գազպրոմի» եկամուտները խողովակաշարով գազի արտահանումից 2021 թվականին տարեկան կտրվածքով ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 55,507 միլիարդ դոլարի՝ միջին տարեկան 272,8 դոլար գնով: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտնում է Դաշնային մաքսային ծառայությունը։

Դեկտեմբերին գազի արտահանման գինը նոյեմբերի համեմատ աճել է 15,8 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի դիմաց կազմելով 517,8 դոլար։

 Գազի արտահանման ֆիզիկական ծավալը 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել է 0,5%-ով՝ հասնելով 203,5 մլրդ խմ-ի։ Միաժամանակ արտահանման ծավալը դեկտեմբերին ամսական կտրվածքով աճել է 12,4%-ով՝ մինչև 16,1 մլրդ խմ։

Գազի արտահանումից ընկերության եկամուտները ամսական կտրվածքով աճել են 15,8%-ով` մինչև 8,34 մլրդ դոլար, իսկ տարեկան կտրվածքով` գրեթե 2,2 անգամ։

Գինը դեկտեմբերին կազմել է 517,8 դոլար՝ 2020 թվականի դեկտեմբերի 156,6 դոլարից: Տարվա միջին գինը կազմել է $272,8։

--00—ՄՀ