Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

տռռեգտեռգ

Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Փափազյան փողոցում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Սերո Խանզադյան փողոցի 36-ամյա մի բնակչի: Նա ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից 2020 թվականի դեկտեմբերից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:

--00--ՍԳ