«Բայրաքթարը» չէր պարտության հիմնական պատճառը, այն պատերազմին այլևս արդիական զինատեսակ չէր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

«Բայրաքթարը» չէր պարտության հիմնական պատճառը, այն պատերազմին այլևս արդիական զինատեսակ չէր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գորիսի «Գամմա» ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանը։

Կարապետյանի համոզմամբ, Թուրքիան հավակնություններ ունի Զանգեզուրի նկատմամբ, Էրդողանին շատ բան է թույլատրված, և դա հստակ դրսևորվում է նրա տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Մեր զրուցակցի կարծիքով, աշխարհաքաղաքական բարդ և պայթյունավտանգ իրադրության պայմաններում մենք պետք է վերականգնենք բանակը՝ շեշտը դնելով սեփական ռազմաարդյունաբերական համակարգը ստեղծելու վրա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։