ՌԴ ԱԳՆ-ում անօրինական են համարել ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

աշխարհ

ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական Է, անհասկանալի Է, թե ինչպիսին են ահաբեկչության դեմ նրանց պայքարի արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Ամերիկյան ներկայությունը Սիրիայում ոչ միայն Եփրատից այն կողմ, այլեւ հարավում, Աթ-Թանֆա շրջանում, անօրինական Է: Այն չի ամրագրվում եւ չի հաստատվել (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդում, Դամասկոսի օրինական ղեկավարությունը չի խնդրել այդ մասին: Այս դեպքում հարցը շատ կարեւոր Է ընդհանուր առմամբ. ի՞նչ ռազմավարություն ունեն ամերիկացիներն այդ նույն Սիրիայում, ի՞նչ են նրանք ցանկանում»,-ասել Է Բոգդանովը՝ հանդես գալով «Վալդայ» ակումբի մերձավորարեւելյան խորհրդաժողովում:

«Եթե ամերիկացի մեր գործընկերներն ասում են, որ իրենք այնտեղ միայն այն բանի համար են, որպեսզի պայքարեն ահաբեկչության դեմ, ապա ես հարց ունեմ՝ այդ պայքարը որքա՞ն Է շարունակվելու եւ որտե՞ղ են դրա կոնկրետ արդյունքները»,-հավելել Է նա:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: Նուրսուլթանի բանակցությունները, որոնք հայտնի են որպես «Աստանայի ձեւաչափ» (Ղազախստանի մայրաքաղաքի նախկին անվանմամբ), անցկացվում են 2017 թվականից, իսկ 2018 թվականի հունվարին Սոչիում տեղի Է ունեցել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, որը հակամարտության սկզբից ի վեր դարձել Է բանակցային մեկ հարթակի վրա մասնակիցների ընդարձակ կազմ հավաքելու առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը եղել Է սահմանադրական կոմիտե ստեղծելու որոշումը, որն աշխատում Է Ժնեւում, եւ որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխման նախապատրաստումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ