Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողություն սկսելու և զորքերը Դոնբաս մտցնելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 24,  24 News  

Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի: 

«Ուկրաինայի նեոնացիստական ռեժիմը դարձել է մշտական վտանգ Ռուսաստանկ համար: Դիմում եմ Ուկրաինայի զինվորներին. ձեր պապերը կռվել են ֆաշիզմի դեմ ոչ թե նրա համար, որ այդ երկրում ծավալվի նեոնացիստական ռեժիմ: Մենք հասնելու ենք Ուկրաինակի դենացիֆիկացիային», - նշել  է նա:

Ռուսաստանի առաջնորդը նաև զգուշացրել է երրորդ երկրներին չփորձել խառնվել ընթացող իրադարձություններին՝ հավելելով, որ այդ կապակցությամբ բոլոր հանձնարարականները տրված են ու պատասխանները չեն ուշանալու:

--00--ԱՀ