Պուտինը և Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Պուտին

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը շոշափել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերումը, հանրության մակարդակով նրբերանգները հեռարձակելն անընդունելի է։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրան խնդրել են մեկնաբանել առանձին ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Պուտինը Բայդենի հետ Ժնևում կայացած հանդիպմանը հանդես է եկել Միջին Ասիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության դեմ:

Պեսկովը նշել է՝ անպայման չէ, որ յուրաքանչյուր տեղեկատվություն, լինի դա ճշմարիտ կամ «սուտ լուր», մեկնաբանվի Կրեմլի կամ ԱԳ նախարարության կողմից, «առավել ևս, երբ խոսքը պետությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ղեկավարների բանակցությունների բովանդակության մասին է»:

«Կարելի է ասել մի բան, որ իսկապես դեռ այն ժամանակ, երբ չէր պատահել ահա այս աֆղանական կոլապսը, իսկապես, Աֆղանստանի թեման և այդ պահին Աֆղանստանից ամերիկացիների դուրսբերման՝ առաջիկա ավարտվելը քննարկվել է, շոշափվել են բանակցություններում, բայց նրբերանգները մենք, որպես կանոն, դե իհարկե, չենք թողարկի հանրային մակարդակով, այդպես ընդունված չէ»,- հստակեցրել է Պեսկովը։

--00—ՄՀ