Լեհաստան-Ուկրաինա Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել հայ համայնքի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

․

Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել հայ համայնքի ներկայացուցչին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանում ՀՀ դեսպանությունը։

«Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել նաև Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Ա․ Պետրոսյանին +48796225555 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

-00--ԱՀ