Ադրբեջանցիները կրակել են Նոր Շեն գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել լքել տարածքը. «NEWS.am»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

նկար

Արցախում ադրբեջանցիները մարտի 4-ին  կրակել են Նոր Շեն գյուղի ուղղությամբ, այնուհետեւ բարձրախոսով հայտարարել են, որ գյուղացիները լքեն տարածքը, հակառակ պարագայում  բռնի ուժով իրենք  դա կանեն: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Գյուղացիները դեպքից անմիջապես հետո դիմել են վարչակազմի ղեկավարին, խաղաղապահներն են շատ արագ եկել ու կարողացել են հանդարտեցնել, բայց գյուղատնտեսական աշխատանքները հնրավոր չի եղել շարունակել եւ դադարեցվել են: Խաղաղապահները  խոստացել են, որ 1 ամիս շարունակ իրենք գյուղացիների կողքին կլինեն,դաշտում գյուղատնտեսական աշխատանքները իրականացնելիս, մինչեւ լուծում կգտնեն»,- պատմել է պատգամավորը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նույն ձեռագրով հակառակորդը օրերս Խրամորթում էր գյուղացիներին արգելել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Միջադեպը հարթվել էր խաղաղապահների միջամտությամբ:

--00—ԼՄ