Սադախլո-Բագրատաշեն անցակետի՝ Դեբեդի վրա կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կամուրջ

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։

✅Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։

✅Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ:

✅Յուրաքանչյուր կամրջի լայնությունը՝ 11.85մ:

✅Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Sադախլո-Բագրատաշեն անցման կետի վրա նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։

✅Կամրջի շինարարության ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

--00--ՄՀ