ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն ուղիղ հետևանք են այն բանի, որ 2014 թ-ին աշխարհը լռում էր, երբ «օկուպացվում էր» Ղրիմը։
«Եթե այդ ժամանակ աշխարհը համախմբվեր ու թույլ չտար, որ Ղրիմն օկուպացվեր, այսօրվա դեպքերը տեղի չէին ունենա։ Բայց այդ ժամանակ Ուկրաինան միայնակ մնաց։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ այն ժամանակ կարելի էր, հիմա՝ ո՞չ։ Սա ի՞նչ աշխարհ է ընդհանրապես», - հայտարարել է նա։
Էրդողանը նաև հայտարարել է, թե «երբ աջակցում ենք Ուկրաինայի ազնիվ պայքարին, պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք յուղ կլցնեն կրակի վրա»։ «Այսպիսի դեպքեր կան ռուսական մշակույթի նկատմամբ՝ դրանք ֆաշիզմի դրսևորում են։ Գերմանիայում արգելում են դիրիժորին աշխատել, երբ իմանում են, որ նա Պուտինի ընկերն է։ Կամ Իտալիայում արգելում են հայտնի ռուս գրող Դոստոևսկու ուսումնասիրությունը։ Սա ի՞նչ է», - հավելել է նա։
--00--ԿԿ