Կառավարությունը սխալ ազդակ է տալիս մարդկանց ու բարդացնում ԿԲ-ի գործը․ Վարդան Արամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Կառավարությունը սխալ ազդակներ է տալիս, այդ կերպ ավելի բարդացնելով ԿԲ-ի գործը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով, գործադիրն իր ուղերձներով, առ այն, որ գյուղատնտեսական ապրանքները անխուսափելիորեն կթանկանան, անորոշությունները բավականին շատ են, և լավ բան պետք չէ սպասել, կամ ավանդական գյուղատնտեսությունը ապագա չունի, հանրության մոտ ստեղծում են անհարկի գնաճային սպասումներ։

Բանախոսի պնդմամբ, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակն իր ռիսկերից զատ, նաև հնարավորություններ է ստեղծում տնտեսության համար, որոնք պետք է խելամիտ կառավարվեն։

Արամյանն անդրադարձել է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և դրանց ազդեցությանը ՀՀ-ի տնտեսության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։