Արցախի ճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ, «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ճանապարհ

Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։

Առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: 

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում և մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ