Բաքուն, 8 գյուղերը վերցնելով, պարալիզացնելու է ՀՀ-ն, վերահսկելու է 2 միջպետական ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Արցախը տալով՝ պատերազմը չի վերջացել, պետք է սա գիտակցի հայ ժողովուրդը ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նրանք դեռ նոր ստանալիքներ ունեն Հայաստանից, Ալիևի հայտարարությունը դրա մասին է վկայում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Համբարձումյանի խոսքով, Բաքուն, պատերազմից հետո վերցնելով 150 քկմ տարածք, գրավել է Ջերմուկի ուղղությամբ բոլոր բարձունքները, ինչը թույլ է տալիս անզեն աչքով իրականացնել տեսադիտարկում։ «Սարսափելին այն է, որ այդ տարածքներով անցնում են ռազմական ճանապարհներ, հայկական դիրքերը սնուցվում են այդ ճանապարհներով, նրանք վերահսկելու են, եթե այդտեղով դիրքեր զենք, զնամթերք, սնունդ, ջուր մատակարարվի և երբ ուզենան՝ պարալիզացնեն այդ ճանապարհները»,-ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է ութ գյուղերին, որի մասին խոսում է Ադրբեջանի նախագահը, ապա ռազմական փորձագետի համոզմամբ, Բաքուն այն վերաբնակեցնելու նպատակ չունի, ցանկանում են այնտեղ ռազմական ներկայություն ունենալ, որպեսզի հետագայում ճանապարհին անցակետ դնեն ու փակեն՝ պարալիզացնելով Հայաստանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հերմինե Միքայելյան

 

 

--00—ԱՊ