Այսօր կրակոց արձակողը եղել է հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը, ատրճանակը ստացել էր ԼՂՀ նախագահից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

․

Բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի  բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 38-ամյա Մ. Մակարյանը, որը խոստովանել է, որ  այսօր ինքն է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 2-րդ շենքի բակում իր մոտ եղած «Բերետա» տեսակի ատրճանակով կրակել, տեղեկացնում է shamshyan.com-ը։  

Կայքի տեղեկություններով՝ նա պատճառաբանել է, որ կրակել է բակում հավաքված շների ուղղությամբ, նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար: Նա ներկայացրել է նաև ատրճանակը՝ 3 փամփուշտներով: 

Հիշեցնենք, որ կրակոցից վնասվել էր ավտոմեքենա։ Ոստիկանները պարզել են նաև, որ վնասված Lexus-ը պատկանում է Երևանի բնակիչ Բորիս Հարությունյանին:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Մակարյանը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ ատրճանակը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախագահը:

--00--ԱՀ