Կարեն Անդրեասյանը և Դմիտրի Արիստովը կարևորել են հարկադիր կատարման համակարգում թվային տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

278463982_354343493400940_476714251393168204_n.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»:

Ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023թթ.-ին իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, այդ թվում.

Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակության այց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:



Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակության մասնակցություն՝ հարկադիր կատարման հարցերով առաջին միջազգային ֆորումին:



Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ առավելապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որը կնպաստի նաև Հարկադիր կատարման ծառայության բարեփոխմանը:



--00--ՀԶ