Վահան Քերոբյանը միացել է շաբաթօրյակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նկար

Այսօր Երևանի հին և նոր էկոակտիվիստները, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն ու այլ ընկերներ մաքրել են Սարյան փողոցի մի փոքր հատված համապետական շաբաթօրյակի շրջանակում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ շնորհավորելով Քաղաքացու օրվա առթիվ:

«Մեզ անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սեփական տան ու երկրի նկատմամբ, մաքուր պահել, սիրել բնությունը, մարդկանց և կենդանիներին, լինել կարգապահ ու պատասխանատու։

Ունենալ շատ երեխա և անընդհատ սովորել ու զարգանալ, չամաչել ընդունել սեփական թերությունները, այլ ընդունել դրանք և աճել։

Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նոր երևանցիներին՝ այս հարցը սրելու ու մեր երկիրը մաքրելու ջանքերի համար։

Շնորհավո՛ր Քաղաքացու օրը»,- գրել է Քերոբյանը:

--00—ԼՄ