Երևանի քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները կմասնակցեն համապետական շաբաթօրյակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

l-0x81wh-1920x1118z-0.4094.jpeg

Երևանի քաղաքապետարանից հաղորդում են՝ ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ակտիվորեն կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներն ու ենթակայությամբ գործող կազմակերպությունները:

Աշխատանքների պատշաճ կազմակերպման համար քաղաքապետարանի «ԵԱՍՄ», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը  տրամադրելու են հատուկ տեխնիկա. ինքնաթափ, ջրցան, փոշեկուլ, բեռնատար մեքենաներ և այլ մեքենասարքավորումներ, որոնք կցված կլինեն վարչական շրջանների տարածքային պատասխանատուներին:

Դժվար հասանելի և վտանգավոր գոտիների մաքրումը կապահովեն Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ները: ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի ուժերով էլ կիրականացվի պատմամշակութային վայրերի մաքրումն ու բարեկարգումը:

Անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները շաբաթօրյակին մասնակցելու համար կարող են դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր:

 Շաբաթօրյակի ավարտից հետո հավաքված աղբը ամբողջությամբ կտեղափոխվի Նուբարաշենի աղբավայր:

--00--ՀԶ