ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 174 167 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

343736938_200114699481467_8167980877470371844_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ 174 167 մարդ/։

Շաբաթօրյակին ներգրավվել է 1261 միավոր տեխնիկա և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 53 430 գործիք։

Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ, ափամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակույթային հուշարձանների տարածքներ։

Վերացվել են շուրջ 4 հա տարածքով աղբավայրեր, շուրջ 3 հա տարածքով մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ, մաքրվել են ջրավազաններ, ջրամբարներ, ոռոգման առուներ, սելավատարներ։

--00—ՅՄ