Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 11, 24News

55.thumb_.jpg

Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժինը։

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների ու բնակիչների ուժերով մաքրվել է խնդրահարույց 3 հասցե: Սանմաքրման աշխատանքներ են տարվել նաև բազմաբնակարան շենքերի բակերում ու զբոսայգիներում:

Գործընթացը տեղում վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա:

--00--ՀԶ