«Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ»․ Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է.

««Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ»

Եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին․․․

Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ և ովքեր են նրանք:
Մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում դպրոցական երեխաները(2-րդ դասարանցիներ), Օղակաձև այգում տեսնելով կից փողոցով անցնող ցուցարարների երթը, իրենք էլ են բղավում՝ 
-Առանց նիկոլ Հայաստան....
- Նիկոլ դավաճան և այլն....
Եվ հիմա որոշ լրատվության միջոցները իրար հերթ չեն տալիս մեղադրելու դպրոցին և ուսուցչին(որը փորձում է լռեցնել նրանց)՝ երեխաների մեջ նման ատելություն սերմանելու համար:
ՀԻՄԱ ԼՍԵՔ ՈՒՇԱԴԻՐ-

Երեխաները «Հայ ասպետ» դպրոցի սաներն են, որոնք ըստ դասացուցակի, դուրս էին եկել այգում անցկացնելու նկարչության դասը, որը և փայլուն երևում է տեսանյութում գետնին փռված նկարչական թղթերից և, տեսնելով ցուցարարների այն խմբերին, որոնց իրենք ամեն օր ժամերով տեսնում են իրենց հեռուստաէկրաններից և լսում նրանց վանկարկումները, բնականաբար, մանկական ոգևորությամբ կրկնել են դրանք:
Հիմա սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին՝ ատելության նման դրսևորման համար, առավել ևս տեղեկանալով, որ դպրոցի տնօրենը Կարին Տոնոյանն է:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ փոխադարձ մեղադրում եմ երկրի վարչապետին և նրա ղեկավարած իշխանությանը իրենց վարած հակազգային և ապիկար քաղաքականության արդյունքում երկրում նման հակադաստիարակչական, հակամարդկային ատելության մթնոլորտ և միջավայր ստեղծելու համար, որի պայմաններում ուղղակի անհնար է, որ անգամ 3 տարեկան երեխան չտեսնի և չկրկնօրինակի մեծերի դրսևորումները: 

Հիշեցնեմ նաև, որ այդ մթնոլորտի ձևավորւմը սկսվել է դեռ 2018թ.-ի այն անիծյալ օրերին, երբ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի բեմ էին բարձրացնում 10-11 տարեկան երեխայի, որը փողոցային բառապաշարով անվանարկում ու անպատվում էր այդ պահին գործող իշխանություններին.... 

Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին....
 Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնայք..... 

Բոլորովին չարդարացնելով երեխաների պահվածքը, այնուամենայնիվ լիովին իմ պաշտպանության տակ եմ վերցնում նրանց և հրապարակավ հայտարարում, որ այո՛, նրանք մեծանալու են համարձակ և կամային հատկություններով, ինչպես վայել է ԱՍՊԵՏԻՆ, երբեք չլռել, չհանդուրժել ու չստրկանալ ստին ու սատանային:
Իսկ ԿԳՄՍՆ-ին, քաղաքապետարանի աշխատակազմին և ոստիկանությանը վաղուց սպասում ենք մեր դպրոցում, որ ցույց տանք, թե ի՞նչ է նշանակում ազգային և ասպետական  դպրոց ու կրթություն:
Համեցեք պարոնայք»։

--00--ԱՀ