Հայկական կողմը չի գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ՀՀ ՊՆ Ադրբեջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

--00--ԱԱ