Զախարովան խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մշակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Զախարովա ՌԴ

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի նորացված տարբերակի պատրաստումն ընթանում է ակտիվ փուլում, այդ աշխատանքը կոլեկտիվ գործունեության արգասիք է, այլ ոչ թե «վերևից» կայացված որոշում։ 

Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ստեղծման մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով, նախագիծը պատկանում է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի կատեգորիային։ 

«Ռուսաստանի ԱԳՆ-ն այստեղ հաշվի է առել աշխարհում տեղի ունեցող վերջին փոփոխությունները, այդ թվում՝ էական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել միջազգային քաղաքականության մեջ վերջին հինգ տարիների ընթացքում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

--00--ԱԱ