Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Պուտին Շոլց Մակրոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ընթացող հատուկ ռազմական գործողության համատեքստում վերջին զարգացումների մասին՝ նշելով, որ ՌԴ զինված ուժերը խստորեն պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պատմել, թե ինչպես է համակարգված աշխատանք կազմակերպվում Մարիուպոլում և Դոնբասի ազատագրված այլ քաղաքներում  խաղաղ կյանք հաստատելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

--00--ԱԱ