Միրզոյանի այցն ԱՄՆ ձախողված էր, Վաշինգտոնի հետ ոչ ադեկվատ հարաբերություններ ունենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Միրզոյանի այցն ԱՄՆ ձախողված էր, Վաշինգտոնի հետ ոչ ադեկվատ հարաբերություններ ունենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ԱՄՆ-ի խնդիրը ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելն է, դրա համար են շահագրգռված հայ-թուրքական գործընթացով։

Ըստ ամերիկագետի, Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է լուրջ համագործակցություն ունենալ ԱՄՆ-ի հետ, հատկապես առևտրի ոլորտում, Ռուսաստանը դրան առանձնապես ուշադրություն չի դարձնի։ 

Սարգսյանի կարծիքով՝ Սյունիքը գտնվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ուշադրության կենտրոնում, այլևս մենք չենք որոշում միջանցքի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։