Սառնաղբյուր գյուղի տներից մեկում ոստիկանները պարկով թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել:

Արդյունքում Շիրակի Սառնաղբյուր գյուղի տներից մեկում կատարվել է խուզարկություն: Ոստիկանները տան տանիքում հայտնաբերել են պարկ` մանրացված ու չորացված կանեփանման զանգվածով:

Մանրամասները` տեսանյութում: