Թուրքերը Թալինում հովիվներին չեն առևանգել. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

Թալին համայնքի Արագածավան գյուղում  թուրքերը հովիվներին  չեն առևանգել, իրականությունն այն է, որ մեր 4 հովիվները ուզեցել են Արաքս գետում լողալ, բայց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել: Այս մասին 24News-ին վստահեցրեց Թալինի համայնքապետի ժամանակվոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը:  

«Ի՞նչ թուրք,  ի՞նչ գերի ընկնել, ինչ անասուն, ամբողջն  ապատեղեկատվություն է: Ես խոսել եմ այդ հովիվների հետ ամեն ինչ նորմալ է, իրենք լավ են,  նաև խոսել եմ մարզի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ոստիկանության պետի և մարզպետի հետ,  նման բան չկա: Այդ տարածքը, եթե ուզենան թուրքերը կամ հայերն անցնեն, ֆիզիկապես չեն կարող ջուրը վարար է»,-ավելացրեց Սափեյանը: 

Նշենք,  որ  քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արագածավան գյուղում զինված թուրքերը 8 հովիվների իրենց անասունների հետ գերի են վերցրել:

--00--ԱՀ